Replik.am-ը գրում է.

Այսօր կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ երկրորդ խաղում սեփական հարկի տակ կընդունի ֆրանսիական «ՊՍԺ»-ին: Հիշեցնենք, որ առաջին խաղում Լուիս Էնրիկեյի սաները 1:3 հաշվով առավելության հասան ֆրանսիացիների նկատմամբ: Չնայած առաջին խաղում գրանցված հաշվին, Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույս է հայտնել, որ փարիզեցիները կկարողանան պայքարից դուրս թողնել կատալոնացիներին:

««ՊՍԺ»-ին շատ բարդ կլինի Նոու Կամպում 3 գնդակ խփել, իսկ դա անհրաժեշտ նախապայման է: Սակայն կարծում եմ, որ նրանք կարող են դա անել: «ՊՍԺ»-ում հավաքված են շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, առավել ևս, որ վերադարձել են կարևոր խաղացողներ: Այդ խաղում ամեն ինչ հնարավոր է»,-ասել է ֆրանսիացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել