Քիմ Քարդաշյանը բնակվել է Երևանի  «Մարիոթ» հյուրանոցի «նախագահական համար»-ում, որի 1 օրվա արժեքը 720 հազար դրամ է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ապրիլի 8-13-ը՝ իր ամուսնու դստեր ու քրոջ հետ Հայաստանում գտնվելու օրերին, ինչպես հայտնի է՝ հանգրվանել էր Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցում: Ք. Քարդաշյանի ընտանիքը ընտրել էր հյուրանոցի, այսպես կոչված, «նախագահական համարը»: 

«Ժողովուրդ»-ը պարզել է, որ այդ համարի  մեկն օրն արժի 720 հազար դրամ: Ի դեպ, այդ համարը երկհարկանի է: «Մարիոթ» հյուրանոցում նման համար մեկ հատ կա: Քարդաշյաններին ուղեկցող անձնակազմը հիմնականում տեղակայված է եղել, այսպես կոչված «վիցեպրեզիդենդսկի» համարներում, որոնք մեկ հարկանի են, իսկ դրանց օրավարձն արժի 432 հազար դրամ:
 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝  Քարդաշյանի հետ Հայաստան եկած հյուրերի թիվը 20-ից ավելի է եղել: Ստացվում է, որ Ք. Քարդաշյանը միայն իր սենյակի համար հյուրանոցին վճարել է 3 միլիոն 600 հազար դրամից ոչ պակաս, իսկ իր հետ եկած անձնակազմից յուրաքանչյուրի համար ավելի քան 2 միլիոն դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել