1054687666Araratnews.am-ը գրում է․

Բելգիայում 800 տղամարդուց մեկը հիվանդանում է կրծքի քաղցկեղով։ Համապատասխան եզրահանգման է եկել Բրյուսելի Սեն-Լյուկ հիվանդանոցի բժիշկ Դյուն, որի հոդվածը հայտնվել է բելգիական RTBF հեռուստաալիքի կայքում։

«Կրծքի քաղցկեղը տղամարդու համար ավելի վտանգավոր է, քանի որ տղամարդկանց դեպքում այն ավելի ուշ է հայտնաբերվում, քան կանանց մոտ», – ասել է բժիշկը։

Քանի որ Բելգիայում նման հիվանդությունը սպառնում է ամեն 8-րդ կնոջը, այս երկրում մեծ ուշադրություն է հատկացվում դրա բուժմանը, մինչդեռ այն պատճառով, որ կրծքի քաղցկեղը տղամարդկանց մոտ ավելի հազվադեպ է հանդիպում, վերջիններիս դեպքում այն բուժելու համար չեն ստեղծվել համապատասխան պայմաններ։

Բժիշկները գտնում են, որ տղամարդկանց մոտ կրծքի քաղցկեղի պատճառը կարող է ժառանգական լինել, երբ գենետիկ մուտացիաները հաղորդվում են ծնողներից։ Հոդվածում նշվում է, որ տղամարդկանց մոտ կրծքի քաղցկեղը հայտնաբերվում է այն ժամանակ, երբ այն արդեն հնարավոր չէ չնկատել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել