Եթե նորից լինի նման իրավիճակ, նույն կերպ կվարվեմ. ադրբեջանցի սամբիստYerkir.am-ը գրում է․

Ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբասովը մեկնաբանել է իր վարքը աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Ի՞նչ եք կարծում. մի՞թե ես պետք է Հայաստանի հիմը կանգնած լսեի: Իհարկե ոչ: Մրցաշարը կազմակերպված էր մի քաղաքում, որտեղ շատ հայեր են ապրում: Ես դիտավորյալ եմ նստել: Այդ բնավորության գիծն իմ արյան մեջ է:

Եթե նորից կրկնվի նման իրավիճակ, ես նորից նույն կերպ կվարվեմ: Ես մասնակցել եմ շատ մրցումների և միշտ լսել եմ տարբեր երկրների օրհներգերը, բայց Հայաստանինը ես չեմ կարող կանգնած լսել: Եթե ադրբեջանցիներից որևէ մեկը կանգնած կլսի Հայաստանի օրհներգը, ուրեմն նա ադրբեջանցի չէ: Դա իմ կարծիքն է:

Այո, ես ինձ վատ զգացի, երբ հնչեց Հայաստանի հիմնը: Ինձ մոտ ոչինչ չէր ցավում, ոչ մի բողոք չունեի: Նստեցի, քանի որ հնչեց Հայաստանի հիմնը»-ադրբեջանցի մարզիկի խոսքերն է փոխանցում Sovsport-ը՝ հղում անելով Sportbox.az-ին:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել