Armenpress.am-ը գրում է.
Ամերիկյան Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը մարտի 31-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը հիշատակող բանաձև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայոց ցեղասպանության հիշատակման բանաձևը թվագրված է H.C.R. 86: Այս տեղեկությունը հաստատվում է նաև Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառմամբ, ըստ որի ամերիկահայերից նահանգային օրե սդիրների նիստին մասնակցել են հայտնի գրող Քրիս Բոհջալյանն ու Դանա Ուալռեթը:
Դեռևս 2004թ. Վերմոնտի նահանգապետ Ջեյմս Դուգլասի համապատասխան հայտարարությամբ ապրիլի 24-ը ճանաչվել է Հայ նահատակների հիշողության օր:
ԱՄՆ 50 նահանգներից 42-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:
Նյութի աղբյուր՝ http://armenpress.am/arm/news/799946/vermonti-orensdirnery-hastatecin-hayoc-cexaspanutyuny.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել