Lufthansa-ն տեղյակ է եղել, որ իր օդաչուն հոգեկան խնդիրներ ունիYerkir.am-ը գրում է․

Գերմանական А320 ինքնաթիռը կործանած օդաչու Անդրեաս Լուբիցը տեղեկացրել է Lufthansa ավիաընկերությանը, որ ծանր դեպրեսիա է ունեցել: Այդ մասին նշվում է ավիաընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:

«2009 թվականին նա Օդաչուների դպրոցին գրավոր հաղորդել է, որ ծանր դեպրեսիայի հաղթահարման փուլում է»,- ասվում է հայտարարության մեջ:

  Ինչպես տեղեկացնում է газета.ru-ն, Lufthansa-ն Լուբիցի հետ պաշտոնական նամակագրությունն արդեն հանձնել է դատախազությանը: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել