Wedding.am-ը գրում է.

Վերջերս ռուսական ծանոթությունների կայքերից մեկում հայտնվել է մի հայտարարություն, որտեղ տղամարդը փնտրում է իր կեսին: Թվում է` ինչ առանձնահատուկ բան կա: Սակայն նրա հայտարարությունը կարդալ է պետք:

Նա 39 տարեկան է, երազում է հանդիպել 16-20 տարեկան աղջկա հետ` ընտանիք կազմելու նպատակով: Իր ապագա կնոջը փնտրում է այսպես.

«Թագավորությունը ընդարձակվել է, իսկ արժանի թագուհի դեռևս չկա (առանց բացասական սովորույթների, արտաքին գեղեցիկ տվյալներով և բարձր ինտելեկտով), ով կարող է նվիրվել, սիրել և հավատարիմ լինել: Նա չպետք է ունենա ինտիմ անցյալ, լինի համեստ և բարոյական: Հանկարծ չգրեն նրանք, ովքեր իրենց համարում են երկնքից ուղարկված վերջին հրեշտակները, անհաջողակները, ամուսնական շուկայում չվաճառվածները: Ոչ ավանդական կողմնորոշմամբ, հիմարիկներին և բոլորին խորհուրդներ տվող ձանձրալիներին նույնպես խնդրում եմ չանհանգստացնել: Մեկնաբանություններ նույնպես չթողնել. հետաքրքիր չէ: Մարմինը վաճառքի չհանել. տհաճ է: Գրել միայն գործի և առաջարկի հետ կապված»:

Հայտարարությանը կցվում են նաև փեսայի նկարները:

102 113 122 133 144 152 162 111111 3333333 44444444

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել