Esem.am-ը գրում է.

Կիրակի երեկոյան կրկին ֆիլմ դիտելու համար ESem.am-ն այս անգամ խոսել է հաղորդավար, դերասան Սուրեն Փահլևանյանի հետ: Վերջինիս խոսքով՝ կնոջ՝ Յանա Դանիելյանի ընկերակցությամբ բավականին հաճախ է դիտում ֆիլմեր:

«Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ միայնակ ֆիլմ դիտել: Միշտ ամուսիններով ենք ֆիլմ դիտում, երբեմն մեզ են միանում նաև մեր ընկերները: Ես ու Յանան երբեք խնդիր չենք ունենում ժանրային առումով. մենք շատ առումներով ենք համակարծիք, այդ իսկ պատճառով հաշտ ու համերաշխ ենք:)»,- ասաց Սուրենը:

Հաղորդավարի խոսքով՝ սիրում է պատմական ֆիլմեր, սակայն հերթականությամբ դիտում է նաև նոր ֆիլմերը, որպեսզի հետ չմնա ժամանակակից կինոինդուստրիայից: Ըստ Սուրենի՝ ինքը խիստ կինոդիտող չէ, քանի որ ֆիլմ դիտում է ժամանցի համար: «Հազվադեպ է եղել, որ ֆիլմ ենք պատվիրել ու կիսատ թողել: Կարծում եմ՝ եթե ֆիլմը նկարահանվել է ու հանձնվել հանրության դատին, գոնե մեկ անգամ պետք է դիտել: Ամեն ֆիլմ ունի իր հետաքրքրությունը, որը պետք է գտնես»,- նկատեց նա:

Դերասանը նշեց, որ ֆիլմ դիտելիս առաջին հերթին ուշադրություն է դարձնում ռեժիսորական աշխատանքին, հետո՝ օպերատորական: «Ցանկալի է, որ նկարահանված լինեն մեր կողմից սիրված դերասաններ»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել