ԿԲ-ն նոր հուշադրամ է թողարկելSlaq.am-ը գրում է. 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սրբալույս Մյուռոնի կաթսային նվիրված հուշադրամ:

Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սրբալույս Մյուռոնի կաթսան: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Ներքևի եզրագծով մակագրված են «ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆԻ ԿԱԹՍԱ», «CAULDRON FOR HOLY CHRISM», թողարկման տարեթիվը` «2014, ՌՆԿԳ» և նախշ:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը`1000 դրամ
Մետաղը և հարգը`արծաթ 9250
Քաշը` 25,0 գ
Չափը` 27,0 x 47,0 մմ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը`ատամնավոր
Տպաքանակը` մինչև 2500 հատ

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել