como-alcanzar-el-exito-en-la-vidaMediamonitor.am-ը գրում է.

Իսկապես ցանկանու՞մ ես հաջողություն քո կյանքում:

Պատրա՞ստ ես ճանապարհ ընկնել, որը քեզ կդարձնի հաջողակ և ապրել այն կյանքով, որին ձգտում ես:

Կան շատ մարդիկ, ովքեր հստակ չգիտեն, թե կյանքում ինչ են ուզում, չգիտեն՝ որն է ճանապարհը, որ իսկապես կցանկանան անցնել:

Ոմանք պարզապես վատնում են տարիները՝  ընտրելով տարբեր ուղղություններ, անցնելով  յուրաքանչյուր  ճանապարհը ուղղակիորեն, երբեք չունեն կոնկրետ նպատակ և ծրագիր, որին կարող են հասնել: Այդ մարդիկ իրականում նրանք են, ովքեր կյանքում չեն հասնում հաջողության:

Բայց մի կողմից էլ կաս դու ` ինչ-որ մեկը, ով ցանկանում է հաջողության հասնել:

Այժմ կյանքում հաջողակ լինելու համար քեզ անհրաժեշտ է հետևյալը.

Ցանկանալ հաջողություն

Պետք է ամբողջ հոգով քեզ հաջողություն ցանկանաս: Շատերը հարմարվում են այն կյանքին, որ ապրում են, շատերը երջանիկ են այն սահմանափակումներով, որ իրենց պարտավորեցնում է իր ղեկավարը, յուրաքնչյուր ամսվա աշխատավարձով, և օրերն անցկացնելով աշխատանքից տուն, տնից՝ աշխատավայր գնալով: Դու պետք է լինես տարբեր, պետք է ձգտես քո հաջողությանը և ավելիին:

Ունենալ դրական մտածողություն

Փոխի՛ր մտածելակերպդ, սա է հաջողության հասնելու բանալին: Դադարի՛ր բողոքել, դադարի՛ր մտածել, թե «լավ է քիչ, բայց վստահ»: Համարձակվիր երազել մեծ բաների մասին և փնտրել նոր հորիզոններ:

Գրավի՛ր հաջողությանը դեպի քեզ

Փոխելով մտածելակերպդ, սկսում ես գրավել հաջողությանը՝ քո մտածողությամբ: Աշխարհը կազմված է հաճախականություններով, ինչպես և քո մտքերը, և հաճախականությունները (կամ մտքերը), որ տարածում ես քո մտքում, թող լինեն դրական, այն կհամաձայնեցվեն տիեզերքի հաճախականությունների հետ, որպիսի գրավես քո կյանք այն, ինչ իսկապես ցանկանում ես:

Դա նշանակում է, որ եթե դու մտածում ես դրական, ապա պարզապես այնպես ես անում, որ  այդ դրականը սկսում է հաստատվել քո ներսում և արտացոլվել արտաքինում:

Կենտրոնացի՛ր  հաջողության վրա

Կենտրոնանալը կապված է գրավման գործընթացի հետ, մտքում միշտ պետք է ունենաս այն ճանապարհը, որին ցանկանում ես հասնել: Կենտրոնանալը դա հաջողությունը հստակ պատկերացնել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել