«Ռեալ»-ը կփոխի թիմի դարպասապահներինArmlur.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը փոխել դարպասապահներին: Թիմի ղեկավարությունը դժգոհ է Իկեր Կասիլյասի անկայուն խաղից, իսկ Կեյլոր Նավասն էլ  չի ցանկանում լինել միշտ երկրորդը: «Արքայական ակումբ»-ն ամռանը կփորձի գնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային և Լևերկուզենի «Բայեր»-ի դարպասապահ Բերն Լենոյին: Վերջինիս տրանսֆերային արժեքն արդեն գնահատվում է 25 միլիոն եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել