Պատրաստվում է դատի տալ Տարոն ՄարգարյանինYerkir.am-ը գրում է.

Երևանի Սիլաչի թաղամասի բնակչուհի Նինա Վերմիշյանն այսօր ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքում էր իր անբարենպաստ սոցիալական պայմաններից: Նա նշում է՝ ապրում է անմարդկային պայմաններում` քանդված տանը, որտեղ ապրելիս է եղել մեծահասակ մոր հետ, ով վերջերս է մահացել խոնավ, քանդված տանն ապրելուց ստացած հիվանդությունների պատճառով:   «Դեռ մայրս չէր մահացել, երբ Տարոն Մարգարյանն անձամբ եկավ մեր տուն և զարմացավ, որ 21-րդ դարում կարելի է նման պայմաններում ապրել: Քաղաքապետի տեղակալն այնքան էր զարմացել, որ ասաց, թե իր կյանքում նման տուն չէր տեսել» ,- Yerkir.am-ին պատմեց բնակչուհին՝ հավելելով. «15 տարի է` դիմում եմ գրում, ոչ ոք չի օգնում: Էլ Տարոն Մարգարյանին եմ դիմել, էլ Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանին, էլ վարչապետին…. Բոլորը վրաս ծիծաղում են, ինձ չեն ուզում օգնել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել