Araratnews.am-ը գրում է.

ara-papyan-2-620x300

Ցեղասպանության 100-րդ տարելիցի, Հայկական հարցի հանգուցալուծման մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Թուրքիայի համար հայերի ցեղասպանությունը Հայկական հարցի  լուծման սպառում էր: Հայկական հարցը հիմա տեղափոխվել է միջազգային հանրություն՝ բայց ոչ նույն անունով: Ակնհայտ են սահմանները, որոնք ընդգծվել են Առաջին համաշխարհային պատերազմից հետո, կայուն չեն և ենթական են փոփոխության»:

Հիմա մեր ուշադրությունը ավելի շատ սևեռվել է թե Ցեղասպանության 100-ամյակին, թե ով կգա ու ծաղիկ կդնի հուշարձանի վրա, ցավով  նշեց Արա Պապյանը: «Մեր ուշադրութունը պետք է սևեռվի  3 ուղղությամբ՝ թե ո՞րն է մեր նպատակը, ինչ ենք մեք ուզում Ցեղասպանության ճանաչումից, թե ինչպես մենք կարո՞ղ ենք ապացուցել  և հաստատել մեր այդ նպատակը, թե ինչո՞ւ ենք մենք ուզում այս ամենը, մեր ինչներին է պետք: Ցեղասպանության բուն նպատակը հայերին կոտորելու միջոցով գույքին ու տարածքներին տիրապետելն էր: Ստացվում է, որ Ցեղասպանության վերացման համար պայքարը ոչ թե տարածքային հարց է, որի լուծումը պետք է տրվի, այլ ժողովրդի անվտանգության ապահովումը: Այնպես որ Հայաստանը չի կարող անվտանգ լինել առանց իր ամբողջական տարածքի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել