Վաչե Թովմասյանը` սկանդալային թողարկման ու «պոշլի» հումորի մասին (ֆոտո, վիդեո)Armlur.am-ը գրում է․

«Վիտամին» հումորային ակումբի անդամ Վաչեն (Վաչե Թովմասյան) այն համոզման է, որ հայերս, ի տարբերություն այլ ազգերի, չենք սիրում սեւ հումոր. մենք այդ առումով ավելի կոռեկտ եւ զուսպ ենք: Նրա խոսքով` մենք տանել չենք կարողանում նաեւ, այսպես ասած, «պոշլի» հումորը, այսինքն` սեքսուալ թեմաներով համարձակ հումորները: Այս մասին Վաչեն հայտնել է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում` անդրադառնալով նաեւ հանրությանը հետաքրքրող մի շարք այլ հարցերի: 

-Վաչե՛, ակումբային հումորը Հայաստանում որակի բարձրացման, ժանրային բազմազանության առումով զարգացման ի՞նչ փուլում է: 

Եթե այս հարցն ինձ ուղղեիք տարիներ առաջ, ես կասեի, որ առաջընթաց չկա, սակայն այսօրվա դրությամբ նկատում եմ, որ ակումբային հումորը Հայաստանում աստիճանաբար զարգացում է ապրում, ինչն ուրախալի է: Նկատելի է, որ Հայաստանում մեծ ճանաչում վայելող փաբերում շաբաթվա մեկ օրը նվիրվում է stand up շոուներին, եւ հայտնվել են բազմաթիվ սթենդափերներ, որոնց թվում կան կիրթ շոու անողներ, ովքեր նոր շունչ են հաղորդում ոլորտին: 

1(20)

-Անմիջական շփման մեջ լինելով հայ հանդիսատեսի հետ` նրանց արձագանքներից պետք է որ կռահած լինեք` որ թեմաներով հումորն է մարդկանց համար ընդունելի եւ որը` ոչ: Առհասարակ, ո՞ր թեմաներն են ամենապահանջվածը: 

Քանի որ հումորն ունի սուբյեկտիվիզմի մեծ տարր, հնարավոր չէ անել կամ ասել մի բան, որը ծիծաղելի կլինի անխտիր բոլորի համար: Լավագույն դեպքում կարող ես ձգտել անել հնարավորինս շատ մարդկանց գրավող հումոր: Ես կարող եմ ասել, թե ինչը ծիծաղելի չէ հայ հանդիսատեսի համար:

Հայերս, ի տարբերություն, օրինակ, ռուսների, չենք սիրում սեւ հումոր. մենք այդ առումով ավելի կոռեկտ եւ զուսպ ենք: Մենք տանել չենք կարողանում նաեւ, այսպես ասած, «պոշլի» հումորը, այսինքն` սեքսուալ թեմաներով համարձակ հումորները. սա արդեն մենթալիտետի խնդիր է, եւ, գուցե, լավ է, որ դա կա: Մենք, իհարկե, մեզ թույլ ենք տալիս անել սեքսին առնչվող թեմաներով փոքրիկ հումորիկներ, բայց կա մի սահման, որը չենք անցնում: 

403872_178339065600615_827718166_n

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել