Tert.am–ը գրում է.

Daily Mail-ն ահազանգում է, որ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված չին երեխայի գլուխը շարունակում է աճել: Կաո Պենգուեյ անունով երեխայի հուսահատ ծնողներն օգնություն են հայցում:

Պարզվում է, որ երեքամյա չին մանուկը տառապում է եզակի հիվանդությամբ, որի դեպքում գլուխն ուռչում է` հասնելով սովորական գլխի կրկնակի չափերի: Հիվանդության պատճառով երեխայի աչքերը ևս վնասվել են՝ «ներքև են իջել»:

Հիդրոկեֆալոս, այլ կերպ` «Ուղեղի ջուր» անվանվող այս հիվանդությունը պատահում է յուրաքանչյուր 1000 երեխայից 1-2–ի դեպքում: Նախնական բուժումը չի օգնել, այժմ երեխան պետք է վիրահատություն անցնի` գլխի միջի ջրային զանգվածը չորացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել