Tert.am-ը գրում է․

Սովորաբար նորածինները ռիթմի զգացողություն չեն ունենում, սակայն այս փոքրիկը, որը դեռ լույս աշխարհ չի եկել, այն շատ լավ է ընկալում:

Ինչպես գրում է Daily Mail-ը` ուլտրաձայնային հետազոտության տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է 14 շաբաթական պտուղը ծափ տալիս երկու ձեռքով, երբ մայրիկը երգում է  If Youre Happy And You Know It Clap Your Hands երգի բառերը («Եթե երջանիկ ես և գիտես դա, ծափ տուր»):

15 վայրկյան տևողությամբ տեսանյութը  YouTube–ում տեղադրվել է նախօրեին` բրիտանացի օգտատեր Ջեն Քարդինալի կողմից, որից հետո 48 000 դիտում է ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել