10714693_359705394185571_890780829_nAraratnews.am-ը գրում է․

Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին ժամանել է Եգիպտոս: Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ` Եմենի նախաահը ժամանել է Շարմ էլ-Շեյխ, որտեղ կմասնակցի Աֆրիկյան պետությունների լիգայի գագաթաժողովին: Գագաթաժողովը տեղի կունենա մարտի 28-29-ը:

Նշենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիան, հայտարարելով, որ Եմենում տեղի ունեցող զարգացումները վտանգում են իր ազգային անվտանգությունը, ռազմական գործողություններ էր սկսել` միջամտելով հակամարտությանը:

Հիշեցնենք, որ Եմենում տարեսկզբից լարված է ներքին դրությունը: Հոուսիտները երկրում իրականացրել են պետական հեղաշրջում և գրավել պետական նշանակության օբյեկտները: Օրեր առաջ էլ այս ուժը լայնածավալ գրոհ էր սկսել Ադենա քաղաքի օգնությամբ, որտեղ պատսպարվում էր երկրի նկատմամբ հսկողությունը կորցրած Եմենի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել