«Աշխարհը գիտությանն է զարկ տալիս, Հայաստանը՝ քննչական կոմիտեին: Ոչ, մենք դեմ չենք ո՛չ քննչական կոմիտեին, ո՛չ էլ դրա զարգացմանը, և ո՛չ էլ նպատակ ունենք նսեմացնելու նրա դերը: Այդ կառույցը պետք է զարգանա, բայց արդյո՞ք դա պիտի արվի ի հաշիվ գիտության: Կառավարության որոշմամբ ԳԱԱ օրգանական և դեղորայքային քիմիայի կենտրոն ՊՈԱԿ-ի շենքը, հարակից շինությունները և հողատարածքները տրվում են քննչական կոմիտեի դեպարտամենտին: Եթե նկատենք, որ տրամադրվող տարածքը Ազատության պողոտայի վրա է, ապա կարելի է ասել, որ քննչական կոմիտեն «թաց տեղ չի պառկել»: Բայց այ, գիտությունը, ռուսները կասեին, «село в лужу», քանի որ կառավարությունում այդպես էլ չհստակեցվեց օրգանական և դեղորայքային քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հետագա ճակատագիրը: Դե, ասենք, հո մեծ բան չէ՞ եղածը, գիտություն է, էլի, էսօր կա, վաղը չկա»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել