Lurer.com–ը գրում է.

Քուվեյթի և շրջակա թեմի երեսփոխանական ժողովն իր արտահերթ ժողովի ընթացքում քառամյա նստաշրջանի պաշտոնավարության համար միաձայն Քուվեյթի և շրջակա թեմի առաջնորդ է ընտրել թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերպ. Տ. Մասիս Ծ. Վրդ. Զոբույանին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Քուվեյթի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջից: Ընտրության արդյունքը վավերացման է ուղարկվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Այն հաստատելուց հետո Նորին Սրբությունը Գերպ. Տ. Մասիս Ծ. Վրդ. Զոբույանին մաղթել է քաջառողջություն և հաջողություն իր ազգային եկեղեցական ծառայության բնագավառում: Նորին Սրբությունը նաև մաղթել է, որ Հայր Սուրբի հովանավորությամբ և ազգային իշխանության գործակցությամբ առավել ծաղկի թեմի զավակների կյանքը բոլոր ասպարեզներում:

Համայնքի անդամները հրավիրվել են մարտի 27-ին ներկա գտնվելու թեմի նորընտիր առաջնորի առաջին քարոզին, որից հետո առաջնորդը կուղևորվի «Արարատ» սրահ` այնտեղ ընդունելու թեմի ազգային մարմինների ու ժողովրդի շնորհավորանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել