Tert.am–ը գրում է.

Ռուս գործարար Բորիս Բերեզովսկուն սպանել են իր լոգասենյակում, քանի որ վերջինս պատրաստվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ապացույցներ փոխանցել  խոշոր օլիգարխների մասնակցությամբ ՌԴ առաջնորդին պետական հեղաշրջման միջոցով տապալելու դավադրության մասին:   Корреспондент-ի փոխացմամբ` այս մասին Daily Mail-ին տված հարցազրույցում ասել է Բերեզովսկու անվտանգության նախկին պետ Սերգեյ Սոկոլովը:

Սոկոլովը վստահ է, որ ռուս գործարարին սպանել են արևմտյան հատուկ ծառայությունները, որոնք կապված են ՌԴ նախագահին տապալելու ծրագրի հետ:  Այս տեսությունը հակասում է բրիտանական ոստիկանության վարկածին, որի համաձայն` նախկին միլիարդատերը ինքնասպան է եղել 67 տարեկան հասակում` 2013-ի մարտին:

«Համոզված եմ, որ դա արել են արևմտյան հատուկ ծառայությունները: Եթե ոմանց համար Բերեզովսկու մահը հանելուկ է մնում, ինձ համար այդ հարցը լուծված է: Բորիսին սպանել են պարզապես այն պատճառով, որ նա որոշակի գաղտնի տեղեկության էր տիրապետում և պատրաստվում էր հրապարակել այն: Դա իմ ենթադրությունը չէ, ես դա գիտեմ», - ասել է Սերգեյ Սոկոլովը:

Նրա խոսքով` իր նախկին ղեկավարը լի էր Ռուսաստան վերադառնալու վճռականությամբ, այդ իսկ պատճառով էլ սկսել էր բանակցել Պուտինի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել