1in.am–ը գրում է.

2013-09-06-willienelson_600

Ամերիկացի քանթրի երգիչ Ուիլի Նելսոնը մարիխուանայի և դրան ուղեկցող ապրանքների մակնիշ կստեղծի, հաղորդում է The Daily Beast-ը: Willie’s Reserve մակնիշի տակ կհայտնվեն հաշիշ վաճառող խանութներ:

Willie’s Reserve ապրանքներն ԱՄՆ-ի խանութներում կհայտնվեն 2016-ին: Ընդ որում, դրանք առկա կլինեն միայն թմրանյութերն օրինականացրած նահանգներում: Առևտրի կետերի ենթադրյալ թիվը չի նշվում:

81-ամյա Նելսոնի ընտանիքը մտադիր է օգնել երգչին նոր գործ սկսել և հետագայում այն վարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել