Բերձորում կհիմնվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակArmlur.am–ը գրում է.

Մարտի 27-29-ը ԵՊՀ շուրջ 100 ուսանողներ կայցելեն Արցախ: Միջոցառման հիմնական նպատակն է Բերձորում հիմնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակ, որտեղ 100 ուսանող կտնկի մեկական ընկուզենի: Բերձորի պուրակում նախատեսվում է նաև հուշաքարի բացման արարողություն:

Միջոցառումների շրջանակներում նախատեսվում է Արցախի պետական համալսարանում կազմակերպել սեմինար-քննարկում՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին:

Սեմինար-քննարկումը կկրի «Արցախյան հիմնախնդրի պատմաիրավական և գրական անդրադարձները» խորագիրը: Հիմնական բանախոսն է լինելու ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել