Life.panorama.am-ը գրում է.

Ինչպե՞ս չփչացնել հարաբերությունները տղամարդու հետ

Զայրույթը, անդադար մեղադրանքները, պահանջները ի վերջո հանգեցնում են նրան, որ տղամարդը սկսում է անել այն, ինչ ցանկանում է կամ պարզապես «մեկուսանում է»: Որպեսզի քո պահվածքը հարաբերությունները բարելավելու փոխարեն, ամեն ինչ չփչացնի, լսի՛ր այս խորհուրդները:

Պահանջներ մի՛ ներկայացրու. անընդհատ բողոքելով և դժգոհություններդ արտահայտելով՝ երբեք համաձայնության չես գա: Նախ դու ես ընտրել գտնվել այդ մարդու կողքին, և ընդունել նրան այնպիսին ինչպիսին նա կա, նույնպես քո խնդիրն է: Եվ հետո, անընդհատ խոսելով քո կողակցի թերությունների մասին, դու ավելի շուտ նրան կհամոզես, որ նա այդպիսին է, քան նա կփոխվի:

Հանդուրժող եղի՛ր. եթե նա չի մտածում այնպես, ինչպես դու, դեռ չի նշանակում, որ նա սխալ է: Կարողացիր լսել քո ընտրյալին և հարգի՛ր նրա տեսակետը: Վերլուծելով, թե ինչու է կողակցիդ դիրքորոշումը բարկացնում քեզ, հնարավոր է պատճառները գտնես քո մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել