Դեղերը մատչելի կդառնան168.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Օրենքների ընդունմամբ ակնկալվում է էապես բարձրացնել դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը, բնակչությանն ապահովել որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով: Նիստում հավանություն են ստացել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնց նախապատրաստումը պայմանավորված է իրավակիրառական պրակտիկայում հանդիպող և նշված օրենքներով լիարժեք չկանոնակարգված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Գործադիրը քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց կարծիքով նախագծի ընդունումը թելադրված է տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների շահերը արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը նույնպես արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել