«Թեեւ ԱԺ ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն առայժմ միայն հրաժարվել է կուսակցական տոմսից, սակայն չի բացառվում, որ առաջիկայում վայր կդնի նաեւ մանդատը: Մեր տեղեկություններով, ի սկզբանե նա վճռական է եղել տրամադրված.  հայտարարել է, որ կդնի մանդատը եւ կփակի ԲՀԿ-ի էջն իր կյանքում: Դրանից հետո, մինչեւ համագումարը, տարբեր անձինք փորձել են նրան համոզել՝ չանել դա: Օսկանյանը պնդել է, որ հիասթափված է ԲՀԿ-ից եւ այդ քաղաքական ուժի վրա ծախսել է իր կյանքի 2,5 տարին: Այնուհանդերձ, բանակցություններն արդյունք են տվել, եւ առայժմ նա հայտարարել է միայն ԲՀԿ-ից դուրս գալու մասին ու անգամ հաջողություն մաղթել նորընտիր նախագահին, սակայն մտերիմների շրջանում հայտարարել է, որ դեռ չի հրաժարվել մանդատը վայր դնելու մտքից, պարզապես ժամանակավորապես առկախել է այդ հարցը», գրում է թերթը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել