«Պարզվում է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Ավստրիայում գործող «Լիվեշտոկ» ընկերության հետ մարտի 3-ին պայմանագիր է կնքել, ըստ որի՝ ձեռք է բերել 365 հատ խոշոր եղջերավոր անասուն` շվից եւ հոլշտին ցեղերի տոհմային երինջներ: Հրապարակված տվյալներով՝ երինջները պետք է լինեն 24-27 ամսական: Պայմանագրի ընդհանուր արժեքը 488 հազար 250 եվրո է: Թվում է՝ գյուղնախարարությունը լավ եւ օգտակար ծրագիր է իրագործում: Իրականում ծրագիրն ի սկզբանե դատապարտված է: Կասկածից վեր է, որ երինջները բերելուց ոչ շատ անց, դրանց մեծ մասը կա՛մ սատկած է լինելու, կա՛մ էլ սատկելու վտանգից` մորթված: Բանն այն է, որ դրսից, առավել եւս՝ եվրոպական երկրներից, բերված հասուն երիջները երբեք Հայաստանում չեն ադապտացվել եւ երկար չեն դիմացել: Ուստի ի սկզբանե կարող ենք ասել, որ սա լինելու է պետական միջոցների վատնում, պարզապես, երբ այդ փաստը մի քանի տարի անց արձանագրվի, իրականացնողներից շատերն էլ պաշտոնավարելիս  չեն լինի»,– գրում է թերթը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել