Tert.am–ը գրում է.

Ղրիմում կխորտակեն ուկրաինական նավատորմի հին նավերը, որպեսզի դրանցից խութեր ստանան և գրավեն ջրասուզորդ-զբոսաշրջիկներին: Այս մասին հայտնում է «Դոժդը»:

Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ռուսական գիտական ընկերակցության գիտնականներից Գենադի Սամոխինը: Նա, մասնավորապես, ասել է, որ Ուկրաինայի սևծովյան նավատորմի հին բեռնանավերը «հին քուրջ են, որ ստացել են Ուկրաինայից», որ դրանք միայն տեղ են գրավում:

Դրանց խորտակումը նախատեսվում է Սեմեիզ գյուղի ջրերում՝ մինչև այս տարվա ամառ: Այս առնչությամբ հայտարարվել է, թե աշխարհում այժմ նորաձև են արհեստական խութերը, իսկ Սև ծովը, ի տարբերություն Կարմիր ծովի, հարուստ չէ խութերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել