Ալ Բուստան միջազգային փառատոնում երաժիշտները հանդես են գալիս «Անմոռուկներով»Armlur.am–ը գրում է.

Մարտի 4-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն Ալ Բուստան միջազգային փառատոնում հանդիսատեսին նվիրեց դասական երաժշտության գեղեցիկ համերգ։ Ներկայացվեցին Ռախմանինովի, Չայկովսկու ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես եկավ դաշնակահարուհի Խաթիա Բունիաթիշվիլին։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այս տարի Ալ Բուստան միջազգային փառատոնին իր մասնակցությունը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Առաջին իսկ օրից և′ Երիտասարդական նվագախմբի երաժիշտները, և′ փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն հանդես են գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշաններով։

Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, խոսելով երիտասարդական նվագախմբի մասին, նշեց. «Այս նվագախումբը վաղուց արդեն դուրս է եկել երիտասարդական նվագախմբի բնորոշումից, քանի որ հասուն, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կոլեկտիվ է»։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել