nterpress.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահի փաստաբանները ծրագրում են բողոքարկել թուրքական դատարանի որոշումը, որով նախագահը տուգանվել է Թուրքիայի և Հայաստանի միջև խաղաղությունը խթանող արձանը քննադատելու համար: 2011 թվականին արևելյան Կարս քաղաք կատարած այցի ժամանակ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը քանդակը համարել է «հրեշավոր» և դրդել տեղական իշխանություններին հանել արձանը:

Դատարանը որոշել է, որ Էրդողանը պետք է 10.000 թուրքական լիրա ($ 4,000) փոխհատուցում վճարի քանդակագործ Մեհմեդ Աքսոյին, որի 115 ոտնաչափ բարձրության աշխատանքը հայտնի է որպես «Հումանիզմի հուշարձան» կամ «Մարդկության արձան»: Ըստ Today’s Zaman-ի, Էրդողանը, որը այցի ժամանակ վարչապետ էր, նշել է. «Նրանք այդ հրեշայնությունը դրել են  Հասան Հարականի (մահմեդական գիտնական) գերեզմանի մոտ: Անհնար է նման բան տեսնել արվեստի հիմնարար գործի կողքին»:

Աքսոյը պնդում է, որ Էրդողանի նման պիտակավորումը «վիրավորանք» է, իսկ արձանի հեռացումը նրան հոգեկան տառապանք է պատճառել: Էրդողանի փաստաբաններն էլ պնդում են, որ նախագահի մեկնաբանությունն ավելի շուտ  քննադատություն է,  ոչ թե վիրավորանք, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:

Աքսոյը խիստ քննադատել է Էրդողանի գնահատականը ​​ ուղղված իր աշխատանքին, որտեղ երկու կոնկրետ կերպարներ միմյանց ընդառաջ են գնում: Քանդակագործը հայտարարել է, որ այն մարմնավորում է հակապատերազմական թեման ու բարեկամության ուղերձը: Արձանը կառուցվել է բլրի վրա, թուրք-այկական սահմանից մոտ 25 մղոն հեռավորության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել