Armlur.am-ը գրում է․
Քիչ առաջ ԲՀԿ արտահերթ համագումարի ժամանակ կուսակցության` արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարական տվեց նախագահի և խմբակցության ղեկավարի պաշտոնից:
Կուսակցության նոր նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինիս ընտրությանը բոլորը կողմ են քվեարկել` բացի ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանից. նա ձեռնպահ քվեարկեց:
Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորը հրաժարվեց որևէ բացատրություն տալ իր` ձեռնպահ քվեարկելու որոշման վերաբերյալ: «Կուսակցության նախագահը, խոսնակը բոլոր հարցերի պատասխանները կտան»,- ասաց Խաչատրյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/316871/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել