Բողոքի ակցիա Գյումրիում, 15-ը հունվարի, 2015 թ.Azatutyun.am-ը գրում է․

Ավետիսյանների ընտանիքի հարազատներն, ովքեր սպանությունների վերաբերյալ իրենց հստակ պարզաբանումներ տալու պահանջով սպառնում էին բողոքի իրականացնել, այս պահին ձեռնպահ են մնում նման քայլերից, քանի որ մտահոգված են բողոքի ակցիաների այն մասնակիցների ճակատագրով, որոնց նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել։

«Մենք վախենալու ոչինչ չունենք։ Ինչի՞ համար են էն էրեխին [Անուշավան Հարությունյանին] բռնել... եթե մենք օրենք ունենք, քաղաքագլուխ ունենք, քննչականի պետ ունենք, էդ էրեխեն ցույց էր արել մեզ համար, մեզ ունեն բան ասելու, էդ էրեխուն որպես ի՞նչ եք բռնել։ Սա էն դեպքը չէ, որ ծածկադմփոց անեն, թե ինչու ես ելել ցույցի... շատ լավ է արել, պետք է եղել, արել է, բայց էդ էրեխեն ինչի համար պիտի տուժի, ինչի չեն թողել թռչել, պիտի իրեն հատուցեն ու տոմսի փողը հետ տան»,- ասաց հարազատներից մեկը։

Մեկ այլ հարազատ էլ հավելեց.- «Էդ էրեխեն ելել է ցույցի, որովհետև նույն բանը կարող էր նրանց հետ կատարվեր։ Դրա համար էլ մտավախություն ունեն, ամբողջ հայ ազգը մտավախություն ունի, որ էս բանը կարող է կրկնվել։ Ու էդպես էլ կլինի, որովհետև բարձիթողի վիճակ է։ Յուրաքանչյուրը իր ընտանիքի համար է վախենում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել