ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չունի. Գալուստ ՍահակյանSlaq.am-ը գրում է․

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ ՀՀԿ-ն, որպես խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցություն, քաղաքական կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չունի: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե կոալիցիայի ինչ հնարավորություն է տեսնում:

«Մենք որպես սկզբունք գտնում ենք, որ քաղաքական ուժերը պետք է միավորվեն, իսկ կուսակցական տեսակետից կարծում եմ որպես քաղաքական մեծամանություն, մասնավորապես Ազգային ժողովում, չեմ կարծում, որ տրամաբանորեն կոալիցիայի անհրաժեշտություն կա»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանը միեւնույն ժամանակ նշեց, որ լավ կլինի՝ համագործակցության կոալիցիոն ձեւերը գործեն քաղաքական դաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել