Newmag.am-ը գրում է․

Աստծո շնորհը

Ներելու կարողությունը Աստծո շնորհն է: Եթե չես կարողանում ներել, վտանգավոր է: Աշխատանքում, ընտանիքում, ընկերական հարաբերություններում չներես` չես ունենա վստահության այն բաժինը, որն օգնում է գտնել տեղը հասարակության մեջ: Ներողամտությունն ամրապնդում է ընկերությունը: Իմ ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է: Եթե որևէ մեկն ընտանիքը չի համարում իր ամենամեծ ձեռքբերումը, ուրեմն կյանքում քիչ բաների է հասել: Ընտանիքում հաջողակ չլինելով՝ չես կարող լիարժեք լինել: Պետք է ներդաշնակ լինել այն միջավայրում, որտեղ արարում ես, ապրում ու աշխատում:

4մնացած կյանքի առաջին օրը

Մենք՝ հայերս, ընտանեկան արժեքները վեր ենք դասում ամեն ինչից, շարունակում ենք հոգալ մեր երեխաների կարիքները, և մեր հոգատարությունը երբեմն վնասում է իրենց: Ծնողի համար երեխաները միշտ փոքր են, հոգատարության կարիք ունեն, բայց մի օր հասկանում ես, որ նրանք արդեն կայացած են, ու պետք չէ խառնվել նրանց կյանքին: Մենք փորձում ենք անընդհատ օգտակար լինել: Երբ երիտասարդ ես, ու կյանքն առջևում է, քիչ ժամանակ ես տրամադրում նրանց, իսկ երբ թոռնիկ է ծնվում, վերաարժեքավորում ես կյանքդ:

Թոռնիկը թուլություն է: Երեխայի հետ հարաբերություններում լրիվ ուրիշ մարդ ես դառնում:

Երեխայի ծնունդը հրաշք է, նրա հետ ես կապում բոլոր այն նպատակները, որոնք չես իրականացրել: Երիատասարդ տարիքում երբեք չես մտածում՝ ինչքան է մնացել, բայց մեծանալով ու իմաստնանալով՝ հասկանում ես, որ ամեն օրը մնացած կյանքի առաջին օրն է:

անտարբեր մարդիկ

Բարդ կլինի ապրել, աշխատել, հարաբերվել՝ չվստահելով մարդկանց: Վստահությունն ամենակարևորն է մարդկային հարաբերություններում: Իհարկե, հիասթափություն ես ապրում, երբ զգում ես, որ երբեմն պետք չէր այդքան բացվել ու անկեղծանալ: Գնահատում եմ այն մարդկանց, ում վստահում եմ: Փորձում եմ հեռու մնալ մարդու անտարբեր տեսակից: Անտարբեր մարդուց վատ բան չկա:

Մեծերից մեկն ասել է՝ մի՛ վախեցեք ընկերներից, նրանք կարող են միայն դավաճանել, մի՛ վախեցեք թշնամիներից, նրանք կարող են միայն սպանել, վախեցե՛ք անտարբեր մարդկանցից, որոնք կարող են ամեն ինչ անել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել