Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 62-ամյա Սիրեկան Բադալյանի վարած «Զիլ» մակնիշի 34 DM 023 համարանիշի և Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 47-ամյա Արմեն Անտոնյանի վարած «Վազ 2106» մակնիշի 23 ՕՕ 974 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «06»-ի ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ, 21-ամյա Հայարփի Ադոյանը և Արուճ գյուղի բնակիչներ՝ 52-ամյա Արամ Տիգրանյանը, 23-ամյա Աշոտ Անտոնյանը, Հովհաննես Խաչատրյանը մարմնական վնասվածքներով գյուղացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ է գործել Աշտարակի հիվանդանոցի բուժանձնակազմը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել ավագ քննիչ Արթուր Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել