Tert.am-ը գրում է․

Կառավարությունն այսօր հավանություն տվեց փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների  2015 թվականի ծրագրին: Ինչպես նիստին նշեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նախագծով ընդգծվում են այն ուղղություններն ու նպատակները, որոնք առանձնացվել են ՓՄՁ ոլորտի համար 2015թ-ին. դրանք թվով ինն են:

«Այս գործիքներից առաջինը և կարևորը ՓՄՁ սուբյեկտներին տրվող աջակցությունն է՝ ենթակառուցվածքների պահպանման և ամրապնդման ուղղությամբ: Այս ուղղության համար պետական բյուջեից նախատեսված է 150 մլն դրամ հատկացնել: Երկրորդ ուղղությունը ՓՄՁ սուբյեկտների գործարար ուսուցողական աջակցության կարողությունների զարգացումն է»,- ասաց նա:

Անդրադառնալով երրորդ կարևոր ուղղությանը՝ նախարարը նշեց, որ կարևորել են ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվելիք խորհրդատվական աջակցությունը:

«Այս ուղղությամբ աշխատանքները պետք է ավելի ակտիվացնենք ելնելով օրենսդրական փոփոխություններից: Պետք է նաև շարունակվի այն աշխատանքը, որը կատարվում էր մինչ ԵՏՄ-ին անդամակցությունը: Շարունակվելու է նաև ՓՄՁ-ներին տրվող ֆինանսական աջակցությունը՝ վարկային երաշխավորությունների տրամադրում, սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության վարկային երաշխավորության տրամադրում, գործարար նախաձեռնությունների աջակցություն»,- ասաց նա:

Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ՓՄՁ սուբյեկտներին տրվելու է նաև ուղղակի վարկավորում և ֆինանսական կապիտալի ավելացում է լինելու, բայց նախապատվությունը տրվելու է մարզերում և սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալողներին: Վարչապետը հետևեց. «Որպեսզի վարկավորումը իրականացված թափանցիկ ու արդար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել