Araratnews.am-ը գրում է․

ԲՀԿ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը փորձեց կանխատեսումներ անել նաև ԲՀԿ հետագա ճակատագրի մասին: Քաղաքագետի դիտարկմամբ ՀՀԿ-ի հնչեցրած հայտարարությունը ԲՀԿ-ի մասին սա առաջին քայլը չէր կուսակցությունների հայտարարությունների տեսանկյունից:

«Մինչև նախագահի ելույթը մի շարք գործընթացներ տեղի ունեցան: Այս գործընթացները սկսվեցին այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն փորձում էր սեփական կշիռը քաղաքական դաշտում փոփոխության ենթարկել : Գուցե Սարգսյանի ելույթում հնչած պատասխանը հենց սրան էր ուղղված: Յուրքանչյուր ուժ, որն ուզում է հանդես գալիս որպես այլընտրանքային քաղաքական ուժ, պետք է հիմնավորի իր ներկայությունը, բայց ԲՀԿ-ն սա չի արել»,-նկատեց բանախոսը:

Ըստ քաղաքագետիˋ ստեղծված վիճակից հետո ԲՀԿ-ն պետք է կամ առճակատման գնար կամ թուլացներ իր կշիռը քաղաքական դաշտում: Բանախոսի կարծիքով առճակատումից խուսափելու պատճառով ԲՀԿ շարքերը սկսեցին լքել մի շարք անդամներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել