1in.am-ը գրում է․

793114

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերյմակովին կուղարկեն դատահոգեբուժական փորձաքննության: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրավիճակին մոտ գտնվող իր աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ փորձաքննությունը ստացիոնար կերպով անցկացվում է Գյումրու ռուսական ռազմաբազայի տարածքում: Նախատեսվում է, որ այն կավարտվի երկու շաբաթ անց:

«Բոլոր տեղեկություններն այն մասին, որ Պերյմակովի մոտ արդեն հայտնաբերվել են հոգեբուժական շեղումներ, հիմնված են խոսակցությունների վրա: Փորձաքննության արդյունքներ առայժմ չկան»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ քննչական բոլոր գործողությունները տեղավորվում են ժամկետներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել