Replik.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Դանիայում դպրոցներին առաջարկվել է բարձր դասարանների աշակերտներին պոռնո ցուցադրել։

Ըստ աղբյուրի` այս գաղափարի հեղինակը Օլբորգի համալսարանի պրոֆեսոր, սեքսապաթոլոգ Քրիստիան Գրաուգաարդին է: Նա կարևորում է այն հանգամանքը, որ դեռահասները հասկանան, թե որն է տարբերությունը մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի և այն ամենի միջև, ինչ սպասվում է իրենց իրական կյանքում։

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է. «Ես դեմ եմ, որ երեխաների սեռական դաստիարակությունը լինի ձանձրալի։ Անհրաժեշտ է, որպեսզի նրանք այդ ֆիլմերին քննադատորեն վերաբերվեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել