10714693_359705394185571_890780829_nAraratnews.am-ը գրում է․

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունը ցանկանում է վերսկսել Nabucco գազատարի շինարարակաան աշխատանքներև և դառնալ ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրող օղակը: Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը:

«Բուլղարիան ցանկություն ունի վերսկսել Nabucco նախագիծը, իսկ ավելի կոնկրետ դրա մի մասը` TANAP գազամուղից սկսվող հատվածը և Nabucco-ի հարավային հատվածը, որն անցնում է Բուլղարիայի տարածքով»,- նշել է վարչապետը:
Բուլղարացի պաշտոնյայի խոսքերով շուտով բակացություններ կմեկնարկեն Եվրահանձնաժողովի հետ այս հարցի վերաբեյալ:
Նշենք, որ Nabuco West-ը նախատեսում է ադրբեջանական Շահդենիզ 2 հանքից, շրջանցելով Ռուսաստանը, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Ավստրայի տարածքով հասցել Եվրոպա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել