VanGogh-self-portraitMediamonitor.am-ը գրում է.

Նա հայտնի է որպես խոշտանգված հանճար, ով կտրել է իր սեփական ականջը, սակայն երկու գերմանական պատմաբաններ այժմ պնդում են, որ նկարիչ Վինսենթ վան Գոգը կորցրել է իր ականջը ընկերոջ՝ Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի հետ կռվի ժամանակ:

Վան Գոգի՝ ինքն իրեն վնաս տալու լեգենդար ակտի մասին պաշտոնական տարբերակը հավաստում է, որ հոլանդացի նկարիչը կտրել է իր ձախ ականջի բլթակը խելագարության ժամանակ սուր ածելիով 1888 թ-ի Սուրբ Ծնունդից առաջ իր ընկերոջ՝ Գոգենի հետ վիճելուց հետո:

Ծանր արյունահոսելով՝ Վան Գոգը իր կտրած ականջը փաթաթում է կտորով և քայլում դեպի մոտակա հասարակաց տուն, այնուհետև այն նվիրում է մարմնավաճառներից մեկին, ով տեսնելով նվերը ուշագնաց է լինում :

Հետո նա գնում է տուն՝ քնելու իր արյան մեջ թաթախված անկողնում, որտեղ էլ գրեթե մահվան աստիճան արյունահոսում է, նախքան ոստիկանությունը մարմնավաճառուհու արած հայտարարության միջոցով գտնում է նրան հաջորդ առավոտյան:

Նա անգիտակից վիճակում էր, և անմիջապես նրան հիվանդանոց են տեղափոխում, որտեղ ուշքի գալուց հետո նա ցանկություն է հայտնում տեսնելու իր ընկերոջը՝ Գոգենին, բայց վերջինս մերժում է:

Մի նոր գիրք է հրատարակվել Գերմանիայի համբուրգյան պատմաբաններ Հանս Քոֆմանի և Ռիտա Վիլդեգանսի կողմից, որտեղ նշվում է, որ Վինսենթ վան Գոգը կարող է նաև հորինած լինի այդ պատմությունն իր ընկերոջը պաշտպանելու համար, ով փորձառու սուսերամարտիկ էր և կարող էր թեժ վեճի ժամանակ թրով կտրել Վան Գոգի ականջը:

Պատմաբաններն ասում են, որ իրական վարկածը երբեք հայտնի չի լինի, քանի որ երկուսն էլ լռել են այդ մասին. Գոգենը մեղադրանքից խուսափելու համար, իսկ Վան Գոգը՝  իր ընկերոջը պաշտպանելու, ում նա շատ հավատարիմ էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել