Tert.am-ը գրում է․

Այսօր Եվրոպական միության Գործադիր մարմնի քննարկմանը ներկայացված՝ «ԵՄ-Հայաստան նոր քաղաքական իրավիճակներ» նախագծում խոսքը վերաբերում է Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի ինստիտուցիոնալ աջակցությանը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝  նշելով, որ փաստաթղթի բովանդակային մասը դեռևս հստակեցված չէ, որի շուրջ կողմերը հանրագումարի պետք է գան ԵՄ ԱԼԳ Ռիգայի գագաթնաժողովում:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել էր, որ Եվրահանձնաժողովը քննարկելու է Հարևանության ծրագիրը վերանայելու հնարավորությունը և չէր բացառվել, որ Բրյուսելն ընդհանրապես հրաժարվի այդ նախաձեռնությունից։

Լրացվում է, որ նախագիծը ենթադրում է Ռուսաստանի Դաշնության հետ առավել սերտ համագործակցության հնարավորություն։

Հիշեցնենք, որ Եվրամիության հարևանության քաղաքականության ծրագիրը մեկնարկել է 2003 թվականին և հարևանության ծրագրի շրջանակներում, ԵՄ-ն  համագործակցում է 16 երկրնի հետ, դրանց թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը,  Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։
Արթուր Սաքունցը  նկատեց, որ խոսքը կրճատման, կասեցման մասին չէ, քանի որ գումարներն արդեն իսկ հատկացվել են, խոսքը այդ գումարների բովանդակային բաշխվածության մասին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել