Դերասան Երվանդ Ենգիբարյանի մայրը վիրավորվել ու հեռացել է թատրոնից, իսկ տնօրինությունը պնդում է, որ նրան դրդել են այդ քայլինLife.panorama.am-ը գրում է․

Օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ երջանկահիշատակ  դերասան Երվանդ Ենգիբարյանի մայրը՝  Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսորի օգնական Լիաննա Պողոսյանը, որդուն նվիրված հեռուստահաղորդմանը մասնակցելուց հետո կորցրել է 37 տարվա աշխատանքը:Life.panorama.am-ը կապ հաստատեց Լիանա Պողոսյանի և թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ՝ տեղեկանալու, թե ճի՞շտ են արդյոք խոսակցությունները, որ «Արմենիա» հեռուստաընկերության  «Հատուկ դեպքեր» հաղորդումից հետո թատրոնի տնօրինությունը տիկին Լիանային աշխատանքից ազատման դիմում գրելու հրահանգ է տվել:

«Ինձ ոչ ոք չի առաջարկել, որ դիմում գրեմ: Ինքս եմ նման որոշում ընդունել:  Ինձ հարցրեցին՝ լա՞վ եք մտածել, վստա՞հ եք, որ ցանկանում եք աշխատանքից դուրս գալ, բայց ես դիմումս տվեցի: Այս 36-37 տարիների ընթացքում տարբեր բաներ են եղել, բայց ես երբեք դիմում չեմ գրել, աշխատանքից ազատվելու ցանկություն չեմ հայտնել: Այս անգամ խորը պատճառներ ունեմ»,-նշեց Լ. Պողոսյանը:

Մեր այն հարցին, թե ի՞նչը դարձավ նման որոշման պատճառ, տիկին Պողոսյանը հուզված հայտնեց. «Ես ուղղակի մոր տեսանկյունից իմ զգացմունքներն եմ հայտնել, տղայիս ցանկության մասին եմ պատմել: Բայց թատրոնի ղեկավարությունը դրա մեջ միտումներ էր նկատել, առավոտյան փակ նիստ էին գումարել ու որոշել, որ  «ես դրանով գցել եմ իմ և տղայիս պատիվը»: Ինձ համար այդ խոսակցությունը, երեսով տալը, Երվանդի հուղարկավորության համար իրենց արած ծախսերի մասին նորից հիշեցնելը նման էր պայթյունի: Ես շոկային վիճակում էի հայտնվել: Իրենց համար անընդունելի է, որ ես հայտնել եմ, որ տղաս երազում էր վաստակավոր արտիստի կոչում ստանալ, բայց ես ոչ-ոքի չեմ մեղադրել, ուղղակի տղայիս երազանքի մասին են հարցրել, պատասխանել եմ: Իրենց թվում է, որ ես պետք է երբեք տղայիս անունը չհիշատակեմ, երբեք նրան չհիշեմ, իր մասին թատրոնում չխոսեմ: Երբ առիթի դեպքում հիշատակել եմ Երվանդի մասին, ինձ ասել են. «Պետք չի բոլորին քո կորցրած տղայի արշինով նայես»: Բայց ես մայր եմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել