Հենրիխ Մխիթարյանի գոլը կարող է ճանաչվել լավագույնը  (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է․

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը երկրպագուների շրջանում հարցում է անցկացնում` պարզելու համար, թե որն է փետրվար ամսվա լավագույն գոլը:

Քվերակությանը մասնակցում են նախորդ ամսվա ընթացքում կայացած 6 տուրերի լավագույն գոլերը: 23-րդ տուրի լավագույն գոլ է ճանաչվել Մխիթարյանի` «Շալկեի» դարպասը խփած գոլը:

Առաջատարը, առայժմ, «Բավարիայի» ֆուտբոլիստ Դավիդ Ալաբայի` տուգանայինից խփած շքեղ գոլն է, որը ստացել է երկրպագուների ձայների 50 տոկոսը: Երկրորդ տեղում է Մխիթարյանի գնդակը, որն առայժմ ունի ձայների 33 տոկոսը:

Քվեարկության կարող եք մասնակցել այստեղ` աջ կողմում գտնվող սյունակում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել