1in.am-ը գրում է․

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով զոհվել են 43-ամյա Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), վերջինիս համախոհ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան) Նազարյանց Մեսրոպը։

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածով։ Ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել