image21269502_89822b009b49d0951dd350af60ee540d1in.am-ը գրում է․

Մի քանի օրվա ընթացքում Սև ծով կարող է մտնել ՆԱՏՕ-ի երկու ֆրեգատ՝ կառավարվող հրթիռային զենքով: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով ռազմա-դիվանագիտական աղբյուրին:

«Սև ծովի ճանապարհին են Կանադայի ռազմածովային ուժերի կառավարվող հրթիռային զենքով «Ֆրեդերիկտոն» ֆրեգատը և Իտալիայի ռազմածովային ուժերի կառավարվող հրթիռային զենքով «Ալիզեո» ֆրեգատը»,- ասել է աղբյուրը:

Նա նաև նշել է, որ նավերի բոլոր տեղաշարժերը «վերահսկվում են համապատասխան ուժերի և միջոցների կողմից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել