Օշականցի Գևորիկի եղբորորդին ողջ է. պարզաբանում է Սյուզի ՄելիքյանըArmlur.am-ը գրում է․

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով զոհվել են 43-ամյա Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), վերջինիս համախոհ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան):

Armlur.am-ը հայտնել է, որ 3-րդ սպանվածը, հնարավոր է, Օշականցի Գևորիկի եղբորորդին է` Մեսրոպ Մելիքյանը: Երգչուհի Սյուզի Մելիքյանը, ով «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր դուստրն է, մեզ հետ զրույցում ասաց, որ սպանվածն իր ազգականը չէ: Երգչուհու հորեղբայրը՝ Մովսես Մելիքյանը, ինչպես և հայտնել էր Armlur.am-ը, մահացել է տարիներ առաջ: Մեսրոպ Մելիքյան անունով ազգական ունեն, բայց նա ներկայումս Հայաստանում չի գտնվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել