Հրազդանի կիրճում երիտասարդ տղայի կախված դիակի տաբատում հայտնաբերվել է ծնողներին ուղղված երկտող. shamshyan.comShamshyan.com-ը գրում է․

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով փրկակարներ:

Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը, ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հատնում է նաև, որ ինքնասպան եղած երիտասարդի տաբատի հետևի գրպանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է

«Կներեք ամեն ինչի համար, Պապ ջան շատ եմ քեզ տանջել ու չեմ ուզում, որ դա շարունակվի:

Մեր սաղ անհաջողությունը ես էի, Քեզ ու Մամային շատ եմ սիրում: Քո նման Հայր մարդիկ պետք ա երազեն, որ ունենան. Չգնահատեցի, կներեք, սիրում եմ ձեզ»: Քննիչի որոշմամբ երկտողը առգրավվել է, և նշանակվել են մի քանի փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական, ձեռագրաբանական, մատնադրոշմային և այլն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են երիտասարդի ինքնությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել