1384353200_1Mashable.am-ը գրում է.

Ցավոք բերանի տհաճ հոտը լինում է շատերի մոտ: Ահա մի քանի մեթոդ դրանից ազատվելու համար:

1. Խմել շատ քանակությամբ ջուր

Երբ բերանում չորություն է լինում մանրէները սկում են ավելի ակտիվանալ, դրա համար օրվա ընթացքում հարկավոր է շատ քանակությամբ ջուր խմել:

2. Ճիշտ սնվել

Հարկավոր է ուտել շատ քանակությամբ Ց վիտամին պարունակող միրգ: Խնձորը ու գազարը մաքրում են բերանը մանրէներից:

3. Խմել ավելի շատ թեյ և քիչ քանակությամբ սուրճ

Կանաչ թեյը շատ լավ է օրգանիզմի համար և օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից: Խորհուրդ է տրվում թեյի մեջ ավելացնել մի քիչ դարչին: Բայց ահա սուրճը առաջացնում է բերանում թթվային միջավայր ինչի պատճառավ ավելանում են մանրէների քանակը:

4. Ամեն օր մաքրել ատամները

5. Ողողել բերանը սնվելուց հետո

Եթե հնարավորություն չկա սնվելուց հետո մաքրել ատամները հատուկ թելով, ապա ուղղակի ողողեք բերանը սովորական ջրով: Կարելի է նաև գոլ ջրի մեջ ավելացնել մի քիչ սոդա և այդ հեղուկով ողողել:

6. Օգտագործել մաստակ, որը չի պարունակում շաքար

7. Չծխել

Ծխախոտի պատճառով առաջանում է բերանի տհաճ հոտ:

8. Գնալ ատամնաբույժի մոտ

Եթե բոլոր կանոնները պահպանում եք, բայց տհաճ հոտը դեռ առկա է, ապա այցելեք ատամնաբույժի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել