Կլոպը գովեստի խոսքեր է ուղղել Մխիթարյանի հասցեինԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 23-րդ տուրի`«Շալկեի» դեմ խաղից հետո (3:0) խոսել է իր թիմի հաղթանակի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: 

«Սա իսկական «Բորուսիան» էր՝ all inclusive. խաղը, ցանկությունն ու լարվածությունը 90 րոպեի ընթացքում: Չի կարելի չնշել Հենրիխ Մխիթարյանին: Սա նրա լավագույն հանդիպումն էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

Հիշեցնենք, որ դորտմունդյան խաղում «Բորուսիա» 3:0 հաշվով հաղթեց Գերմանիայում իր ամենասկզբունքային մրցակցին, իսկ Հենրիխ Մխիթարյանը երկարատեւ դադարից հետո Բունդեսլիգայում «Բորուսիայի» մեկնարկային կազմում ընդգրկվելուց եւ 90 րոպե խաղալուց հետո առաջին գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել