pace-pic4-452x302-112561in.am-ը գրում է․

ԵԽԽՎ համազեկուցողները՝ Հունաստանի ներկայացուցիչ Թեոդոր Բակոյանիսը և Շվեյցարիայից պատգամավոր Լիլյան Մորի Պասկյեն Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունն անվանել են «գարշելի սպանություն» և «ռուսական քաղաքականության մեջ կարծիքների պլյուրալիզմի վրա ակնհայտ հարձակում». TASS-ը մեջբերում է ԵԽԽՎ-ում ելույթները:

«Այդ գարշելի սպանությունը ռուսական քաղաքականության մեջ կարծիքների պլյուրալիզմի վրա ակնհայտ հարձակում է: Մենք իշխանություններին կոչ ենք անում հետաքննել այդ գարշելի հանցագործությունը և հանցագործներին պատժել միջազգային չափանիշներին համապատասխան: Պետք է ընդունվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի տվյալ հանցավոր արարքն անպատիժ չմնա, իսկ բռնությունը չհասնի իր նպատակին»,- կարծում են ԵԽԽՎ զեկուցողները:

ԵԽԽՎ խոսնակ Անն Բրասերը «խորապես ցավակցել է Նեմցովի ընտանիքին և գործընկերներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել